Բաքվում համր ցույց է ընթանում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը, հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Բողոքի ցույցի ընթացքում արդեն ձերբակալվել է երկու ակտիվիստ։ Ցույցին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ։ Հավաքվածները ոչ մի կարգախոս չեն վանկարկում եւ պարզապես կանգնած են առեւտրային կենտրոնում։ Նրանք հրաժարվում են շփվել լրագրողների հետ։
Սակայն բողոքողներից մեկը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ հավաքվել են հանրահավաքի, որի կոչերը հնչել են սոցցանցերում։ Հավաքվածներին շրջապատել են իրավապահ մարմինների քաղաքացիական հագնված աշխատակիցները։