Թեհրանի «Մեհրաբաթ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վարչությանը, ինքնաթիռի 100 ուղևորին տարհանել են: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ կրակը բռնկվել է, երբ օդանավի շասիներից մեկը հարկ եղածի պես չի բացվել: