Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Թուրքիայի դեսպանին կանչելու մտադրության մասին, քանի որ վիրավորական է համարում Նոր Զելանդիայում մզկիթներում իրագործված ահաբեկչություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես, բնականաբար, դա անչափ վիրավորական մեկնաբանություն եմ համարում և այսօր կկանչեմ թուրք դեսպանին՝ հանդիպում անցկացնելու և այս հարցերը քննելու համար»,- հայտարարել է նա ավստրալական ABC հեռուստաալիքին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում ավստրալացիները, որոնք հակամուսուլմանական հայացքներ ունեն, կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, որոնք Գալիպոլիի (Չանաքալեի) ճակատամարտից հետո Թուրքիայի տարածքը լքեցին «դագաղներում»: