Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի լիազորությունները մինչև նախագահական նոր ընտրությունների անցկացումը, հայտնում է Tengrinews.kz-ը:
Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 30 տարվա պաշտոնավարումից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին: Նազարբաևն ընդգծել է, որ Տոկաևը հենց այն մարդն է, ում կարելի է վստահել Ղազախստանի կառավարումը:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանի մայրաքաղաքը պետք է անվանակոչվի Նուրսուլթան: