Անհրաժեշտության դեպքում Արցախն ու Հայաստանն ունեն պաշտպանվելու և հակահարված հասցնելու վճռականություն ու կարողություն: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն ու կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- նշել է նա: