ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը:
«Մենք տեսնում ենք, թե ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում մեր դաշնակից երկրում: Հուսով ենք, որ շարունակականությունը կպահպանվի: Բոլոր հիմքերը կան Նազարբաևի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ նրան համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու և աշխատանքում հաջողություններ մաղթելու համար»,- նշել է ՌԴ առաջնորդը կառավարության նիստի բացմանը, հաղորդում է life.ru-ն:
Պուտինը նաև ընդգծել է այն փաստը, որ Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության հեղինակներից է:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը հրաժարական է տվել 30 տարի պաշտոնավարելուց հետո: