2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է:
Երջանկության միջազգային օրը հիմնադրված է Միավորված ազգերի կազմակերպության խորհրդական Ճեյմի Իլլիընի առաջարկով։
ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով, ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով: