Թերեզա Մեյը խնդրել է ԵՄ-ին 3 ամսով հետաձգել Բրեքսիթը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է Եվրամիությանը հետաձգել Բրեքսիթը հունիսի 30: Այս մասին ասված է Բրյուսելին ուղղված նրա նամակի մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նախատեսում էր դուրս գալ ԵՄ-ից մարտի 29-ին, սակայն անցած շաբաթ խորհրդարանը որոշում կայացրեց, որով Բրեքսիթի օրերը հետաձգվեն:
© armedia.am