Հայտնի երգիչ Վալերի Մելաձեն վերջերս Ռուսաստանի Կեմերովո քաղաքում ունեցած համերգի ժամանակ բեմում հայազգի Ռուբեն Աթաբեկյանի հետ «Դերասանուհի» («Актриса») երգն է կատարել, հայտնում է Tert.am-ը:
Համերգի ժամանակ Ռուբենը բեմ է բարձրացել ու խնդրել երգչին կատարել իր երազանքը, այն է՝ իր հետ դուետ երգել: Մելաձեն սիրով կատարել է պատանու ցանկությունը:
«Շնորհակալ եմ Վալերի Շոթաևիչին նման համերգի համար: Սա այս տարվա լավագույն օրն էր»,- գրել է հայ պատանին Instagram-ի իր էջում՝ տեղադրելով տեսանյութը: