Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը, ով անձամբ է առաջարկել Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահի: