Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 21-ի նիստի ընթացքում որոշվեց Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ։
Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված ՀՀ Աժ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։
Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար: