Հինգշաբթի Ստամբուլի շրջաններից մեկում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ, հայտնում է iz.ru-ն` հղում կատարելով NTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ ավտոբուսը հասարակական տրանսպորտի կանգառին մոտենալիս հանկարծակի կորցրել է վերահսկողությունը և բախվել հինգ մեքենայի: Այնուհետև մխրճվել է ամբոխի մեջ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մարդիկ են տուժել, բայց նրանց թիվը չի հստակեցվում: