ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Հաբարդը, ով առաջադրվել է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում, ամերիկայի հայ ազգային կոնգրեսին ուղված իր տեսաուղերձում պատմել է 2017 թվականին Հայաստան և Արցախ կատարած իր այցի մասին` ամերիկյան իշխանություններին կոչ անելով շարունակել միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն միաժամանակ անկեղծ և բաց հայտնել սեփական դիրքորոշումը հրադադարի խախտումների ժամանակ, փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Միացյալ Նահանգներն անաչառ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է այնպիսի դիրքորոշում ունենա, որը հիմնված կլինի բացառապես Հայաստանի և Արցախի կողմից անհապաղ և մշտական զիջումների վրա և չի ենթադրում Ադրբեջանի կողմից հավասարազոր զիջումների ընդունում», - ասել է Հաբարդը:
Նախագահի թեկնածուն նաև հիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ունի նույնքան կարևորություն, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը: