Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:
«Ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,-ասվում է որոշման մեջ:
«Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: