Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրից 5 մլրդ դոլար գողանալու մեջ, հաղորդում է farsnews.com-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը մեզանից 5 մլրդ դոլար է գողացել, որը պետք է հատկացվեր Վենեսուելայում դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հիմնական նյութերի ձեռքբերմանը և դրանք երկրի բուժհաստատություններ, դեղատներ ու ամբուլատոր ցանցեր ուղարկելուն»,- ասել է Մադուրոն դեղորայքային արդյունաբերության զարգացման ծրագրի վերագործարկմանը նվիրված միջոցառմանը: