ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 25-ին Վրաստան կժամանի: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
«Այդ այցը ևս մեկ ակնհայտ հաստատումն է այն բանի, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբեք այսչափ բարձր մակարդակի վրա չեն եղել»,- ասել է վարչապետը:
Բախտաձեն նաև նշել է, որ վերջերս արտաքին քաղաքականության և կառավարության առաջնահերթությունների շուրջ հանրության աջակցությունը դարձել է ավելի ուժեղ, և Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: