ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմում այցելել է Հարության տաճար և տաճարի հայկական մաս, տեղեկացնում է NEWS.am-ը։
Ինչպես տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, վարդապետ Կորյուն Բաղդասարյանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարության տաճարի Հայոց եկեղեցուն պատկանող Աստվածամոր ուշաթափման սրբավայրում մոմ է վառել։
«Այնուհետ Հարության տաճարի տեսուչ, Սամվել վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքի և Սրբոց Հակոբյան Միաբանության անունից բարի գալուստ մաղթեց և ներկայացրեց Սուրբ երկրում հայկական ներկայության մասին։ Հայր Սուրբը մաղթել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Պոմպեոյի ջանքերը հաջողությամբ պսակվեն և սուրբ երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդները ապրեն խաղաղո ու բարգավաճ միջավայրում», – հայտնել է հայր Կորյունը։