Կոլումբիայի հարավ-արևմուտքում շրջաններից մեկում տեղի ունեցած անբացատելի պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել, փոխանցում է NEWS.am-ը:
Պատահարը տեղի է ունեցել շրջանի գլխավոր մայրուղու շրջափակման 10-րդ օրը: Բնիկ բնակչության հարյուրավոր ներկայացուցիչներ փակել էին երթևեկելի ուղեմասը՝ պահանջելով հողի իրավունքների տրամադրում և սոցիալական ծրագրերի ֆինանսավորում:
Բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է մեկ ոստիկան: Այրվել են մի քանի փոխադրամիջոցներ:
Պայթյունը տեղի է ունեցել Դագուայի տներից մեկում, շրջան, որտեղ հիմնականում բնիկներն են բնակվում: