ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, հիշեցնելով, որ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։ Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մոտակա օրերին անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային, որը որպես նախադեպ, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոլիզմից է կախված»։