Թել-Ավիվի Abraham Hostel Bar կենտրոնում մարտի 14-ից ապրիլի 11-ն անցկացվում է Ղարաբաղին նվիրված ֆոտոցուցահանդես, փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Չնայած աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ազատության և անկախության իրավունքը, սակայն «Կյանքը գոյություն չունեցող երկրում» լուսանկարների ցուցահանդեսը, որն աշխարհում ամենաբարդ հակամարտություններից մեկի վառ օրինակն է, պատմում է Հարավային Կովկասում ապրող հայերի պատմությունը», - ասվում է ցուցահանդեսի պաշտոնական կայքում: