Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում:
«Նախագահ Դոնալդ Թրամփն ամենաիսրայելամետ նախագահն է մեր երկրի ողջ պատության ընթացքում»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի լիակատար ինքնավարությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:
Նշենք, որ Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն պարզաբանել նախագահի վերոնշյալ հայտարարությունը: