Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` նախօրեին Էրդողանն Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ բջջային հեռախոսով զրույց է ունեցել։
Տեսախցիկներն արձանագրել են, որ նրա բջջային հեռախոսի պատյանի վրա պատկերված է եղել հենց իր նկարը:
Թուրքական որոշ լրատվամիջոցներ սույն փաստը որակում են որպես նախընտրական քարոզարշավի գործիք, քանի որ Թուրքիայում մարտի 31-ին անցկավելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։