Քիմ Քարդաշյանը մանուկ տարիների լուսանկարներից է հրապարակել, որում նա իր պապիկի հետ է:
«Ես ու իմ պապիկ Արթուր Քարդաշյանը: Մայրս միշտ գանգրացնում էր մազերս: Ես մինչ օրս ունեմ այն նույն սարքը, որն օգտագործել եմ բոլորովին վերջերս»,- Instagram-ում գրել է Քիմը:
Լուսանկարը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել: Շատերը նշել են, որ Քիմը պետք է իր որդուն Արթուր անվաներ: