ԵԱՏՄ տարածքում հետազոտություն է իրականացվել ռոումինգ ծառայության սակագների վերաբերյալ։ Այս մասին մարտի 22-ին ասել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում:
Շաբոյանի խոսքերով, արդյունքում ռոումինգի ծառայության գները ԵԱՏՄ անդամ երկրներում կարող են հասցվել զրոյի։
ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ հետազոտություններն սկսվել էին 2-3 տարի առաջ։