Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»,- նշել է Սուրենյանը: