RT-ի և Spunik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները հայերեն շատ լավ են խոսում։ Դրանում կարելի է համոզվել` դիտելով զվարճալի տեսանյութը, որը Սիմոնյանը հրապարակել է Instagram-ի իր էջում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Կադրերում երևում է` ինչպես են Սիմոնյանի որդին ու դուստրը խաղում դինոզավրերի հետ և հայերեն խոսում։
«Ռուսաստանը փղերի հայրենիքն է, Հայաստանը` դինոզավրերինը», – կատակել է Սիմոնյանը։