Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց: Այդ մասին, փոխանցում է Interfax-ը:
Նրա տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան կայացած բանակցություններից հետո Մեյին նույնիսկ հարկ Է եղել ընթրել մյուս ղեկավարներից առանձին, մինչ նրանք ընթրիքի սեղանի շուրջ ընդհանուր դիրքորոշում Էին մշակում բրիտանական խնդրի նկատմամբ: Աղբյուրները պատմել են, որ ԵՄ-ի ղեկավարները նկատելիորեն զարմացած Էին երեկ երեկոյան Մեյի մասնակցությամբ կայացած քննարկումներից, որոնք նրանք նկարագրել են որպես «90 րոպե՝ ոչ մի բանի մասին»: Եվ երբ Թերեզա Մեյին հարցրել են, թե ինչ Է նա անելու, եթե ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը վերստին մերժվի, նա, թվում Էր, «խուսափում Էր պատասխաններից, չուներ ոչ մի պլան եւ ինքն Էլ շվարած Էր երևում»,-գրում Է հրատարակությունը: Աղբյուրների խոսքով՝ ԵՄ-ի անդամ երկրների վարչապետներից մեկն ասել Է, որ բանակցությունների արդյունքում «ակներև Էր միայն մի բան, այն, որ ՄԵյը որևիցե պլան չուներ»: Եվրոպացի ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ չԷին թաքցնում իրենց հոռետեսական տրամադրվածությունը: