ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից: e-gov.am կայքում տեղադրված որոշման համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նշվում է, որ Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից: