ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է նոր, հետաքրքիր նախագիծ ընտրանու ֆուտբոլիստների մասնակցությամբ: «Թիմակիցները» հումորային նախագծի 2-րդ մասում Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Գևորգ Ղազարանը և մյուսները բացահայտում են, թե ով է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը և ամենաշատախոսը մեր ընտրանու կազմում:
Առաջին մասը կարող եք տեսնել այստեղ: Հաղորդման ընթացքում խոսվել է հավաքականի ամենաշատակեր, ամենակատասեր և ամենաթիթիզ ֆուտբոլիստի մասին: Հաղորդմանը մասնակցել են Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանը, Յուրա Մովսիսյանը, Կամո Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը: