Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելիա Ջոլին կհեռանա կինոյից նոր կյանք սկսելու նպատակով: Այս մասին հայտնում է The Sherbrook Times-ը:
Պարբերականը նշում է, որ դերասանուհին որոշել է տեղափոխվել Լոս Անջելեսից (որտեղ նա ծնվել և ապրել է մինչ այժմ) Նյու Յորք: Նա մտորում է թատերական կարիերա սկսելու մասին:
Ըստ Ջոլիի մտերիմների նման փոփոխության պատճառը նրա ամուսնուց՝ հայտնի դերասան Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ծանր գործընթացն է:
Պարբերականի համաձայն՝ կինոյից հեռանալու պատճառներից կարող է լինել նաև այն, որ ամուսնալուծության ժամանակ դերասանուհու գործընկերներից շատերը չեն աջակցել նրան, դրա համար վերջին ժամանակներս նրան դժկամորեն են նոր դերեր առաջարկում: