ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է և այն կսկսի գործել մարտի 26-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Սիրելի ընկերներ և գործընկերներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Anna Hakobyan պաշտոնական էջը` annahakobyan.am, որը կսկսի գործել մարտի 26-ից: Այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները», - գրել է Աննա Հակոբնյանի մամուլի խոսնակը:
Հետգրությամբ նա նաև հավելել է, որ կայքէջի պատրաստման գաղափարը Sevuni &Tevian ընկերությանն է և կայքէջը պատրաստվել է անվճար: