Նոր Զելանդիայում մարտի 15-ին տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հնչեցին տարբեր դատապարտող հայտարարություններ: Առանձնակի ուշադրության է արժանի Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարությունը:
Ահաբեկչությունից հետո Թուրքիան «Իսլամական համագործակցության կազմակերպության» շրջանակում արտակարգ ժողով հրավիրեց: Ժողովի ընացքում հնչեցին դատապարտող հայտարարություններ: Առավել ուշագրավ էին Թուրքիայի նախագահի՝ մի քանի հայտարարությունները.
Այնուհետև Էրդողանը նշել էր, որ դրա համար ահաբեկիչները պատասխան են տալու, և, եթե Նոր Զելանդիան դա չանի, ապա Թուրքիան կստիպի նրանց պատասխան տալ:
Եթե փորձենք վերլուծել առանձնացված հայտարարությունները, ապա ստացվում է, որ Էրդողանը, փորձում է հավասարության նշան դնել Հոլոքոստի և Նոր Զելադիայի ահաբեկչության զոհերի միջև՝ այսպիսով փորձելով իսլամաֆոբիայի դեմ պայքարի շրջափուլ սկսել՝ իրեն ներկայացնելով որպես իսլամական աշխարհի հայր և մեծացնելով իր հեղինակությունն իսլամական աշխարհում: Էրդողանը միշտ իր քաղաքական և կրոնական հայտարարություններով փորձել է ներկայանալ որպես իսլամի և իսլամական աշխարհի պահապան և, այս դեպքում էլ փորձեց խոսել աշխարհի մուսուլման բնակչության անունից:
Նոր Զելանդիայի ահաբեկչության ֆոնին Էրդողանի արած հայտարարությունները ուղղված էին նաև ներքին լսարանին՝ Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և նպատակ ունեին բարձրացնել ԱԶԿ-ի հեղինակությունը:
Հաշվի առնելով Էրդողանի և Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնի միջև հակասությունները՝ սա նաև փորձ էր Էրդողանի կողմից ցույց տալու իր ժողովրդին, որ վերջինս չի վախենում որևէ երկրից և հանուն իր իսլամի պահպանման պատրաստ է «հակամարտել» բոլորի դեմ:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ մարդկային զոհերի հանգեցրած այս ողբերգական իրադարձությունը փորձեց օգտագործել իր քաղաքական շահերի համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ իսլամական աշխարհում դիվիդենտներ քաղելու և իր դիրքերն ամրապնդելու նպատակով։