Ռուսական ռազմատրանսպորտային Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասի (Վենեսուելա) «Մայկետիա» օդանավակայան, փոխանցում է Lenta.ru-ն:
Վենեսուելացի լրագրող Խավյեր Մայորկան իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ այդ ինքնաթիռներով ժամանել են շուրջ 100 ռուս զինվորականներ բարձրաստիճան գեներալի գլխավորությամբ: Օդանավակայանի նախագահական սրահում նրանց դիմավորել են վենեսուելական բանակի միջազգային կապերի բաժնի ղեկավար փոխծովակալ Մարիանի Մաթան և Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Այցի նպատակները դեռ չեն հաղորդվում: