ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, հանդիպումը կայանալու է երեկոյան: Նա այլ մանրամասներ չի հայտնել:
Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ: