Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահավան 12-րդ տարելիցն է։
Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում էին Մարգարյանի կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, բարեկամները։
Կուսակից ընկերոջ շիրիմին էր այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Panorama.am-ը։
Կատարվեց հոգեհանգստի կարգ։