Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ մարտի 29-ին Վիեննայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ավստրիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրները։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպումը կարող է կայանալ մարտի 29-ին Վիեննայում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ո´չ հաստատել, ո´չ էլ հերքել է այդ տեղեկությունը: