Հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ Է զոհվել և 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արևմուտքի Շիրազ քաղաքում: Այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդին:
«Հեղեղումը, որը ոչնչացրել Է Շիրազի «Ղուրանի դարպասներ» հյուսիսային մուտքը, հանգեցրել Է առնվազն 11 հոգու մահվան, իսկ 35 մարդ տուժել Է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նա նաև հայտնել Է, որ պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության ավտոմեքենաներ: