Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վարչապետ Թերեզա Մեյից մեկ օրով վերցրել է Brexit-ի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Bloomberg-ը:
Բրիտանական խորհրդարանը մարտի 27-ի ընթացքում պետք է դիտարկի թե ինչպես պետք է երկիրը դուրս գա ԵՄ կազմից: Նախատեսվում է այդ հարցով քվեարկությունների շարք:
Հիշեցնենք, Բրիտանիայի ավելի քան 5.5 մլն բնակիչ խնդրագիր էր ստորագրել երկրի` ԵՄ կազմից դուրս գալու դեմ: Բրիտանական օրենսդրության համաձայն` խնդրագիրը քննարկվում է խորհրդարանում, եթե այն ստորագրել է ավելի քան 100 հազար հոգի:
Ավելի վաղ Թերեզա Մեյը խոստացել է հրաժարական տալ, եթե Համայնքների պալատը հավանություն տա ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին: