ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արևմտյան կիսագնդի գործերին:
«Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ թշնամական օտարերկրյա զինվորականները միջամտեն արևմտյան կիսագնդի երկրների ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարության, անվտանգության և օրենքի գերակայության ձեռքբերմանը: Վենեսուելացի զինվորականները պետք Է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում:
Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը «պարենամթերք ու դեղորայք է ուղարկում Վենեսուելա՝ այնտեղ ատոմային ռմբակոծիչներ ու հատուկ նշանակության ուժեր ուղարկելու փոխարեն՝ կոռումպացված դիկտատորին աջակցելու համար»: