Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը թույլատրեր է գերատեսչության բյուջեից մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:
Պենտագոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ միջոցները կօգտագործվեն արգելապատի 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման և լուսավորության տեղակայման համար: