Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում 2 երկրների միջև մի շարք համաձայնագրեր են կնքվել։ 14 պայմանագրի հրապարակումը տեղի է ունեցել 2 երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ BFM հեռուստալիքի եթերում։
Փաստաթղթերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկան, մշակույթը, տիեզերքը, ավիա- և նավաշինությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և բանկային ոլորտներում: Ի թիվս այլ հայտարարությունների, հայտարարվել է Չինաստանի կողմից 300 Airbus A320 և Airbus A350 XWB ինքնաթիռների ձեռքբերման գործարքի ավարտի մասին, որի գումարը, սակայն, չի նշվում: Փաստաթղթերի թվում հիշատակվում է 15 հազար բեռնարկղների համար 10 բեռնատար նավերի կառուցման պարտավորագիրը: Համաձայնությունները վերաբերում են նաև արբանյակների համատեղ ստեղծմանը և Ֆրանսիայի և Չինաստանի գիտական կենտրոնների համագործակցությանը տիեզերքի հետազոտման բնագավառում