Կուբայի պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի Հավանայում Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին և նրա տիկնոջը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլային:
Cubana ռադիոյի պորտալում հրապարակված լուսանկարները վկայում են, որ Դիաս-Կանելը և բրիտանական գահի ժառանգորդը միասին անցել են պատվո պահակի առջևից, որը պալատ էր բերվել հանդիսավոր հանդիպման համար:
Ի դեպ, 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո սա բրիտանական թագավորական ընտանիքի առաջին այցն է Կուբա: