Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Գոլանի բարձունքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի փոխվել: Դրանք, միջազգային որոշումների համաձայն, արաբական սիրիական բռնազավթված տարածքներ են, և այլ իրականություն պարտադրելու բոլոր փորձերը իրականում ոչինչ չեն փոխի»,-նշվում է հաղորդագրության մեջ:
էր Ռիադն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի որոշումը «ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի բացահայտ խախտում է»:
Թագավորության համոզմամբ, այս որոշումը բացասական լուրջ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի իրադրության խաղաղ կարգավորման, տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար