ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում ընդգծել են, որ անհրաժեշտ Է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արևելքում: Այդ մասին ասված Է մարտի 25-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: «Երկու ղեկավարները հավաստեցին Իրանին ու նրա գործակիցներին դիմակայությունը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի Իսրայելն ու տարածաշրջանը պաշտպանեն իրանական ագրեսիայից»,- ասված Է փաստաթղթում: