Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին, փոխանցում է Ermenihaber-ը:
«Քիչ առաջ պատիվ ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:
Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել: