Ճապոնիայի իշխանությունները բողոք են ներկայացրել Հարավային Կորեային՝ կապված Սեուլում նախատեսած ծովային ընդերքի հետազոտությունների հետ՝ վիճելի Տակեսիմա կղզների տարածքում (Տոկտոյի հարավկորեերեն անվանումը)։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
«Հարավային Կորեայի Ազգային օվկիանոսագիտական հետազոտական ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հայտարարվել է մրցույթ Ճապոնիայի տարածքային ջրերում, Տակեսիմա (Տոկտո) կղզիների շրջանում հետազոտությունների անցկացման համար։ Դա անընդունելի է Տակեսիմայի (Տոկտո) տարածքային պատկանելության ճապոնական դիրքորոշումից ելնելով։ Տեղեկատվության ստուգումից հետո մենք վճռական բողոք հղեցինք դիվանագիտական խողովակներով և պահանջեցինք դադարեցնել այդ ծրագրերը»,- ընդգծել է Սուգան։