ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Airbus» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը Էյրբաս ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ»։