Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ ևամեն տարի մարտի 27-ին նշվում է ITI կենտրոնների ու միջազգային թատերական միությունների կողմից:
Այն ավանդաբար նշվում է միասնական նշանաբանի ներքո՝ «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման ևժողովուրդների միջևխաղաղության ամրապնդման միջոց»:
Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, ըստ նրա կանոնակարգի, ուղղված է «ժողովուրդների միջևխաղաղության ևբարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական բոլոր գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի համաշխարհային օրվա առիթով առաջին միջազգային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող ևնկարիչ Ժան Կոկտոն:
Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտը աշխարհի խոշորագույն հասարակական կազմակերպությունն է, որն զբաղվում է կատարողական արվեստով: Աշխարհի գրեթե 100 երկրում կան ազգային կենտրոններ, տարածաշրջանային խորհուրդներ ու կոմիտեներ: