Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարելու առաջարկով՝ Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ԱՄՆ կողմից ճանաչելու հետ կապված, հաղորդում է AFP-ն։
«Սիրիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված», - ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու մասին փաստաթուղթ է ստորագրել։ Այդ որոշումը դատապարտել են մի շարք երկրներ` այդ թվում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Գոլանն իսրայելական տարածք չճանաչելու մասին հայտարարել են նաև ՄԱԿ-ում և Եվրամիությունում: