ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է մինչև 2024-ը «ցանկացած անհրաժեշտ միջոցով» ամերիկացիներին Լուսին ուղարկել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նշվում է Twitter-ում։
Նա նշել է, որ այդպիսի խնդիր է դրվել NASA-ի ղեկավարության առջև։
«Մենք մասնակցում ենք տիեզերական մրցարշավին՝ ինչպես 1960-ականներին»,-ընդգծել է Փենսը։
Ինչպես նշում է Reuters-ը, ամերիկացիներին Լուսին ուղարկելու Թրամփի ձգտումը խոսում է այն մասին, որ նա ցանկանում է առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր ազգային նպատակ սահմանել և ձգտում է դիմագրավել Ռուսաստանին ու Չինաստանին: